Ֆրանսիայում ընդդիմադիր կուսակցությունը ձգտում է իմպիչմենտի ենթարկել կառավարությանը
Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորած «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցությունը, կենսաթոշակային համակարգի բարեփոխումների կապակցությամբ, նպատակ ունի խորհրդարանին ներկայացնել կառավարության իմպիչմենտի նախագիծը
BFMTV հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հունվարի 14-ին, Ժան Լյուկ Մելանշոնն Ազգային ժողովի ծայրահեղ աջ խմբավորումներին է ներկայացրել կառավարության իմպիչմենտի նախագիծը, սակայն սոցիալիստական ու կոմունիստական կուսակցությունները չեն ստորագրել և շտապ քայլ են բնութագրել այն:
«Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցությունը շաբաթ օրը կրկին պահանջել է խորհրդարանին ներկայացնել կառավարության իմպիչմենտի նախագիծը:
Չնայած ժողովրդական բողոքներին, Ֆրանսիայի կառավարությունը շաբաթ օրը հաստատել է երկրում կենսաթոշակային համակարգում բարեփոխումներ անցկացնելու նախագիծը:
Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորների» ցույցերի ժամանակ մինչ օրս զոհվել է ավելի քան 11 մարդ և շուրջ 11 հազար հոգի վնասվածներ են ստացել կամ ձերբակալվել են: