Ֆրանսիացի բժիշկների և փաստաբանների բողոքի ակցիան ընդդեմ Մակրոնի
Ֆրանսիացի փաստաբաններն ու բժիշկները Փարիզում բողոքի ակցիա են անցկացնում կենսաթոշակային օրենքը փոփոխելու կառավարության որոշման դեմ:
Ֆրանսիացի բժիշկներն ու փաստաբանները միացել են նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության քաղաքականությունների դեմ բողոքողների շարքին: Նրանք երկուշաբթի օրը, Փարիզի փողոցներում ընդարձակ ցույց են անցկացրել կենսաթոշակային բարեփոխումների դեմ:
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է կենսաթոշակի անցնելու պաշտոնական տարիքը 64-ի բարձրացնել:
Ֆրանսիայում անցկացված սոցհարցումները վկայում են կենսաթոշակային համակարգում բարեփոխումների իրագործման կապակցությամբ ժողովրդի տարբեր խավերի միջև գոյություն ունեցող ճեղքվածքի մասին, այնպես որ երիտասարդներն ու տարեց բանվորները դեմ են այդ բարեփոխումներին:
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների իրագործումը նախատեսված է 2022 թվականից:
Ֆրանսիայում կառավարության այս որոշման դեմ բողոքի ցույցերն սկսվել են 2019թ. դեկտեմբերի 5-ից և դեռ շարունակվում են: