Վենեսուելան Հաագայի դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i117005-Վենեսուելան_Հաագայի_դատարան_հայց_է_ներկայացրել_ԱՄՆ_ի_դեմ
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ այդ երկիրը Հաագայի միջազգային դատարան հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և գործողությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2020 12:43 Asia/Tehran
  • Վենեսուելան Հաագայի դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ այդ երկիրը Հաագայի միջազգային դատարան հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և գործողությունների կապակցությամբ:

Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրը կատարած թվիթերյան գրառման մեջ ընդգծելով այդ երկրի ժողովրդի խաղաղության և ինքնիշխանության  իրավունքը, նշել է, որ Կարակասը հայց է ներկայացրել Հաագայի դատարան՝ վենեսուելացիների դեմ ԱՄՆ-ի միակողմանի ու հանցավոր գործողությունները դատապարտող վճիռ կայացնելու նպատակով:

Նա հավելել է. «ԱՄՆ-ն արդեն բավականաչափ պատժամիջոցներ է կիրառել մեր դեմ ու հանցագործություններ կատարել: Բավական է, Վենեսուելան արդարություն է պահանջում»:

Հինգշաբթի օրը, Վենեսուելայի ԱԳ նախարար Պորպե Արեասան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները, որոնք խախտում են միջազգային օրենքները և ուղղված են ազգերի ինքիշխանության դեմ, նպատակ ունեն հակասահմանադրական ճանապարհներով փոխել տարբեր երկրների իշխանություններին: