Վենեսուելան Հաագայի դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ այդ երկիրը Հաագայի միջազգային դատարան հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և գործողությունների կապակցությամբ:
Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրը կատարած թվիթերյան գրառման մեջ ընդգծելով այդ երկրի ժողովրդի խաղաղության և ինքնիշխանության իրավունքը, նշել է, որ Կարակասը հայց է ներկայացրել Հաագայի դատարան՝ վենեսուելացիների դեմ ԱՄՆ-ի միակողմանի ու հանցավոր գործողությունները դատապարտող վճիռ կայացնելու նպատակով:
Նա հավելել է. «ԱՄՆ-ն արդեն բավականաչափ պատժամիջոցներ է կիրառել մեր դեմ ու հանցագործություններ կատարել: Բավական է, Վենեսուելան արդարություն է պահանջում»:
Հինգշաբթի օրը, Վենեսուելայի ԱԳ նախարար Պորպե Արեասան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները, որոնք խախտում են միջազգային օրենքները և ուղղված են ազգերի ինքիշխանության դեմ, նպատակ ունեն հակասահմանադրական ճանապարհներով փոխել տարբեր երկրների իշխանություններին: