Վենեսուելային հասանելի է դարձել համակցված հրթիռների տեխնոլոգիան
https://parstoday.ir/hy/news/world-i117198-Վենեսուելային_հասանելի_է_դարձել_համակցված_հրթիռների_տեխնոլոգիան
Վենեսուելայի նախագահը հայտնել է այս երկրում տեղական տեխնոլոգիայով համակցված հրթիռների արձակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2020 13:50 Asia/Tehran
  • Վենեսուելային հասանելի է դարձել համակցված հրթիռների տեխնոլոգիան

Վենեսուելայի նախագահը հայտնել է այս երկրում տեղական տեխնոլոգիայով համակցված հրթիռների արձակման մասին:

Երկուշաբթի օրը, Փրենսա Լատինա գործակալության հաղորդմամբ, Կարակասի ռազմական մի կենտրոնում, որը երկրում անցկացվող համընդհանուր զորավարժության վայրերից մեկն է, Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ խաղաղության, անվտանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում Վենեսուելայի զինված ուժերը գտնվում են կատարյալ պատրաստ իրավիճակում: Մադուրոն նաև հայտնել է  զորավարժության ընթացքում տեղական արտադրության համակցված հրթիռների արձակման մասին: 

Ավելի քան 2մլն. 300 հազար բանակային ու ժողովրդական ուժերի ներկայությամբ Վենեսուելլայի բանակի զորավարժությունը տևել է երկու օր:

Նիկոլաս Մադուրոն հավելել է.«Այս զորավարժություններն ուղղված են այս երկրի անվտանգության ու ժողովրդի պաշտպանությանը»: