Վենեսուելա. ԱՄՆ-ի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են
Վենեսուելայի փոխնախագահը դատապարտել է այդ երկրի դեմ ուղղված ԱՄՆ կառավարության միակողմանի պատժամիջոցները, նշելով, որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:
Շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Վենեսուելայի կողմից Հաագայում ԱՄՆ-ի դեմ ներկայացված դատական հայցին, Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է. «ԱՄՆ-ի կառավարության միակողմանի պատժամիջոցները դարձել են Վենեսուելայի ժողովրդին ոչնչացնելու զենք»:
Վենեսուելայի փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն անօրինական է և հակասում է միջազգային իրավունքին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փետրվարի 13-ին հայտարարեց, որ այդ երկիրը Հաագայիդ ատարանին հայց է ներկայացրել Վաշինգտոնի դեմ՝Վենեսուելայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանելու պատճառով:
Մադուրոն ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները և պատժամիջոցները որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ընդգծել վենեսուելացիների խաղաղության և ինքնիշխանության իրավունքը: