Վենեսուելա. ԱՄՆ-ի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են
https://parstoday.ir/hy/news/world-i117944-Վենեսուելա._ԱՄՆ_ի_պատժամիջոցները_մարդկության_դեմ_ուղղված_հանցագործություններ_են
Վենեսուելայի փոխնախագահը դատապարտել է այդ երկրի դեմ ուղղված ԱՄՆ կառավարության միակողմանի պատժամիջոցները, նշելով, որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2020 05:48 Asia/Tehran
  • Վենեսուելա. ԱՄՆ-ի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են

Վենեսուելայի փոխնախագահը դատապարտել է այդ երկրի դեմ ուղղված ԱՄՆ կառավարության միակողմանի պատժամիջոցները, նշելով, որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:

Շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Վենեսուելայի կողմից Հաագայում ԱՄՆ-ի դեմ ներկայացված դատական հայցին, Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է. «ԱՄՆ-ի կառավարության միակողմանի պատժամիջոցները  դարձել են Վենեսուելայի ժողովրդին ոչնչացնելու զենք»:

Վենեսուելայի փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն  անօրինական է և հակասում է միջազգային իրավունքին:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն  փետրվարի 13-ին հայտարարեց, որ այդ երկիրը Հաագայիդ ատարանին հայց է ներկայացրել  Վաշինգտոնի դեմ՝Վենեսուելայի նկատմամբ միակողմանի  պատժամիջոցների սահմանելու պատճառով:

Մադուրոն ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները և պատժամիջոցները որակել է որպես  մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ընդգծել վենեսուելացիների խաղաղության և ինքնիշխանության իրավունքը: