Վենեսուելայի նախագահը կայցելի Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i118316-Վենեսուելայի_նախագահը_կայցելի_Ռուսաստան
Վենեսուելայի նախագահը կմեկնի Մոսկվա ՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակի տարեդարձի միջոցառմանը:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Մարտ 17, 2020 09:50 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահը կայցելի Ռուսաստան

Վենեսուելայի նախագահը կմեկնի Մոսկվա ՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակի տարեդարձի միջոցառմանը:

Կարակասում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բագադասարովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավել է ուղարկել Նիկոլաս Մադուրոյին Երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակի տարեդարձի միջոցառմանը ներկա գտնվելու համար:

Բագադասարովն ասել է, որ Վենեսուելայի պաշտոնատարները պլանավորում են Մադուրոյի ուղևորությունը:

ԱՄՆ-ին անհանգստացնում են Կարակասի և Ռուսաստանի հարաբերությունները: 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կարակաս կատարած իր վերջին այցի ժամանակ ասել էր. «Մենք Մոսկվայում կսպասենք Մադուրոյին»:

Երկրորդ աշխարհամարտում Ռուսաստանի հաղթանակի 70-ամյակի միջոցառումները տեղի կունենան  մայիսի 9-ին` Մոսկվայում:

17 երկրի ղեկավարներ կմասնակցեն Մոսկավայում կայանալիք միջոցառմանը :