Մուսավի. ԱՄՆ-ը փորձում է նոր խոչընդոտներ առաջացնել Վենսեուելայի համար
https://parstoday.ir/hy/news/world-i120033-Մուսավի._ԱՄՆ_ը_փորձում_է_նոր_խոչընդոտներ_առաջացնել_Վենսեուելայի_համար
Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե Իրանն ու Վենեսուելան առևտրային կապեր ունեն, հավելելով, որ Միացյալ Նահանգները փորձում են խոչընդոտել նավթավերամշակման գործարանների վերակառուցման նախագծի գործադրմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 01, 2020 19:28 Asia/Tehran
  • Մուսավի. ԱՄՆ-ը փորձում է նոր խոչընդոտներ առաջացնել Վենսեուելայի համար

Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե Իրանն ու Վենեսուելան առևտրային կապեր ունեն, հավելելով, որ Միացյալ Նահանգները փորձում են խոչընդոտել նավթավերամշակման գործարանների վերակառուցման նախագծի գործադրմանը:

Ուրբաթ օրը, հղում անելով Վենեսուելայի հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին, Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը գրել է. «Իրանից նավթարդյունաբերության ոլորտում կիրառվող սարքավորումներ տեղափոխող ինքնաթիռները Վենեսուելայից վերադառնում են ոսկով բեռնված: Իրանը կարևոր դերակատարություն ունի Վենեսուելայում»:

Ուրբաթ օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հերքել է այդ մեղադրանքները, նշելով, որ դրանք անհիմն են և նպատակ ունեն ավելի մեծ ճնշում գործադրել Վենեսուելայի կառավարության վրա, խափանելու Իրանի և Վենեսուելայի միջև առևտրային հարաբերությունները:

Մուսավին հավելել է. «Նման մեղադրանքների միջոցով, ԱՄՆ-ը փորձում է խափանել նավթավերամշակման գործարանները վերակառուցելու Վենեսուելայի ծրագիրը: Կարակասը նպատակ ունի գործարանները վերանորոգելուց հետո արտադրել նավթաքմթերք և բենզին, որոնց գնումը հնարավոր չէ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով»: