Վենեսուելայում ձերբակալվել են ձախողված դավադրության մասնակիցները
Վենեսուելայի նախագահը հայտարարել է իր դեմ ուղղված դավադրության մասնակիցներից ևս երեքի ձերբակալության մասին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ներկա դրությամբ, զինված խմբավորման 34 անդամ ձերբակալվել է: Մադուրոն նրանց «ահաբեկիչներ» է անվանել:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադերինո Լոպեսը Թվիթերում տեղադրել է ձերբակալվածների լուսանկարները:
Ըստ Պադրինո Լոպեսի, այս անձիք ձերբակալվել են Վենեսուելայի ափամերձ նահանգի լեռնային տարածքում, որտեղ նախորդ կիրակի տեղի էր ունեցել առաջին հարձակումը:
Միացյալ Նահանգները և նրա տարածաշրջանային դաշնակիցները ցանկանում են տապալել Վենեսուելայի օրինական կառավարությունը, սակայն Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ բանակի և ժողովրդի աջակցության շնորհիվ, դա նրանց չի հաջողվում: