Լավրով. Ռուսաստանի և Վենեսուելայի միջև ռազմական համագործակցությունը օրինական է
https://parstoday.ir/hy/news/world-i120449-Լավրով._Ռուսաստանի_և_Վենեսուելայի_միջև_ռազմական_համագործակցությունը_օրինական_է
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի ու Կարակասի միջև ռազմական և տեխնիկական համագործակցությունն օրինական է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 13, 2020 08:44 Asia/Tehran
  • Լավրով. Ռուսաստանի և Վենեսուելայի միջև ռազմական համագործակցությունը օրինական է

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի ու Կարակասի միջև ռազմական և տեխնիկական համագործակցությունն օրինական է:

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Եթե Վենեսուելան օգնություն խնդրի Ռուսաստանից ՝ ամերիկացի վարձկան ահաբեկիչների կողմից վերջերս իրականացված դավադրության քննության հարցում, Մոսկվան կքննարկի այդ հարցը»:

«Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ, մարդասիրական օգնություն են ցուցաբերել Վենեսուելային, որում ներառված է եղել նաև դեղորայք», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նշվել է, որ այդ երկրի հատուկ նշանակության ուժերը կապի մեջ են Վենեսուելայի հետ՝ երկրի օրինական նախագահին տապալելուն ուղղված ահաբեկչական գործողության հետաքննության հարցում: Նա հավելել է. «Եթե անհրաժշտություն լինի, կողմերը կհամագործակցեն համապատասխան համաձայնագրերի հիման վրա»:

Կիրակի օրը, Վենսուելայի կառավարությունը հայտարարեց, որ չեզոքացվել է Նիկոալսա Մադուրոյի դեմ ուղղված ահաբեկչական գործողությունը, որը ծրագրվել է  ԱՄՆ-ի ու Կոլումբիայի անմիջական մասնակցությամբ: