Ֆրանսիան դիմել է Իրանին
https://parstoday.ir/hy/news/world-i120736-Ֆրանսիան_դիմել_է_Իրանին
Միջազգային կազմակերպություններում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն առանց անդրադառնալու եվրոպական կողմի անպարտաճանաչությանն, Իրանին կոչ է լիարժեք կերպով գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2020 09:26 Asia/Tehran
  • Ֆրանսիան դիմել է  Իրանին

Միջազգային կազմակերպություններում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն առանց անդրադառնալու եվրոպական կողմի անպարտաճանաչությանն, Իրանին կոչ է լիարժեք կերպով գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

Երեքշաբթի օրը, ներկայացուցչության թվիթերյան էջում տարածած հաղորդագրության մեջ, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ի շրջանակներում Փարիզի  և նրա եվրոպական գործընկերների անգործությանն ասված է. «Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան 750 հազար եվրո են հատկացրել ՄԱԳԱՏԷ-ին, որպեսզի կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում շարունակի ստուգումներն Իրանում»:

Հաղորդագրության մեջ ասված է. «Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը  ՀԳՀԾ-ին և ընդգծում ՄԱԳԱՏԷ-ի  տեսուչների գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը, քանի որ նրանց առաքելությունը շատ կարևոր է»:

Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարում են, որ Իրանը պետք  է կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, անտեսելով այն փաստը, որ ԱՄՆ-ը 2018 թ. դուրս գալով պայմանագրից, խախտեց իր պարտավորւթյունները և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները: