Չինաստանը ամբողջ աշխարհին խոստացել է հասանելի կորոնավիրուսային պատվաստանյութ. ТАСС
https://parstoday.ir/hy/news/world-i121449-Չինաստանը_ամբողջ_աշխարհին_խոստացել_է_հասանելի_կորոնավիրուսային_պատվաստանյութ._ТАСС
Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարը հայտնել է, որ պատվաստանյութերի փորձարկումները երկրում շարունակվում են, առաջնահերթություն է տրված անվտանգությանը, արդյունավետությանը և հասանելիությանը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունիս 07, 2020 14:39 Asia/Tehran
  • Չինաստանը ամբողջ աշխարհին խոստացել է հասանելի կորոնավիրուսային պատվաստանյութ. ТАСС

Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարը հայտնել է, որ պատվաստանյութերի փորձարկումները երկրում շարունակվում են, առաջնահերթություն է տրված անվտանգությանը, արդյունավետությանը և հասանելիությանը:

«Աշխարհը պետք է ամրապնդի համագործակցությունը պատվաստանյութերի մշակման և հաջորդ փուլերում», - ասել է նախարարը:

Մայիսին Չինաստանը հայտարարեց 2575 կամավորների վրա հինգ տարբեր կորոնավիրուսային պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին: Դրանք անվտանգ են և գիտնականներն արդեն տվյալներ են ստանում փորձարկվողների մեջ հակամարմինների հաջող զարգացման վերաբերյալ: Կամավորների մոտ կողմնակի ազդեցություններ նույնպես չեն հայտնաբերվել, վստահեցրել է նախարարը:

1lurer.am