Հրաձգություն Սպիտակ Տան մոտ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է ասուլիսը
https://parstoday.ir/hy/news/world-i124164-Հրաձգություն_Սպիտակ_Տան_մոտ._ԱՄՆ_նախագահ_Դոնալդ_Թրամփը_ընդհատել_է_ասուլիսը
Սպիտակ Տան մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է մամուլի ասուլիսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2020 14:53 Asia/Tehran

Սպիտակ Տան մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է մամուլի ասուլիսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողնրի հարցերին պատասխանելու ժամանապ, մի պահ ընդհատել է ասուլիսը և դուրս եկել դահլիճից, ապա րոպեներ անց վերադարձելվ ու լրագրողներին հայտնել, որ գաղտնի ծառայության աշխատակիցները կրակել են մի կասկածյալի ուղղությամբ ու վիրավորել նրան:

ԱՄՆ նախագահը վերադառնալուց հետո հայտարարել է, որ իրավիճակը գաղտնի ծառայության հսկողության տակ է:

Ինչպես հաղորդում է BBC հեռուստաընկերությունը, Թրամփը 9  րոպե անց վերադարձել է մամուլի ասուլիսի դահլիճ և ասել.«Որքան ես գիտեմ գաղտնի ծառայության աշխատակիցները թիրախավորել են կասկածյալին,ով զինված է եղել»:

Նա ասել է. «Այդ անձը, ում ինքնությունը պարզ չէ, տեղափոխվել է հիվանդանոց»: