ԱՄՆ-ի ծանր պարտությունը Անվտանգության խորհրդում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձախողվել են Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը:
Իրանի սպառազինության էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը ՝ 2 կողմ և 2 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, չի հաստատվել Անվտանգության խորհրդի կողմից:
ԱՄՆ-ն և Դոմինիկյան հանրապետությունը կողմ են քվեարկել բանաձևին, Չինաստանը և Ռուսաստանը՝ դեմ, իսկ մյուս անդամները ձեռնպահ են մնացել:
Այսպիսով, Իրանի զենքի էմբարգոն կավարտվի 2020 թվականի հոկտեմբերին ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) համաձայն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Անվտանգության խորհրդում երկրի ծանր պարտությունից հետո հայտարարության մեջ նշել է, որ մերժվել է «ողջամիտ բանաձև»:
Հայտարարության մեջ Պոմպեոն վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքները, հիասթափություն և զայրույթ հայտնելով Վաշինգտոնի ջանքերի ձախողման կապակցությամբ, և հավելելով, որ իր երկիրը կշարունակի այդ ուղությամբ տարվող ջանքերը:
ԱՄՆ կառավարությունը երեքշաբթի երեկոյան Անվտանգության խորհրդին ներկայացրեց Իրանիզ ենքի էմբարգոն երկարաձգելու բանաձևի փոփոխված տեքստը, որը քվեարկության ընթացքում չընդուընվեց ԱԽ անդամների կողմից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio