«The Economist»-ը՝ ԼՂ-ի հակամարտության մասին
Շատ քչերն են նկատել, որ ապրիլի սկզբին Ղարաբաղում սկսվեցին ինտենսիվ մարտական գործողություններ: Այս մասին հայտնում է «The Economist»-ը:
Հակամարտության վերսկսումը կարճ ժամանակահատվածում գրավեց միջազգային հանրության ուշադրությունը: Ամերկյան քաղաքական գործիչները, Եվրոմիության անդամները և Ռուսաստանը կոչ էին անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի խուսափեին լայնամասշտաբ պատերազմից: «Այն բանից հետո, երբ Մոսկվան դարձավ հրադադարի հետևորդ, ռազմական գործողությունները դանդաղեցին: Այնուամենայնիվ. խաղաղությունը թվում է աներևակայելի»,- ասվում է հոդվածում:
Հեղինակները պատմում են ԼՂՀ հակամարտության մասին` ընդգծելով, որ «խորհրդային կոմիսարները հռչակեցին Ղարաբաղն Ադրբեջանի մի մասը, չնայած այն բանին, որ բնակչության մեծ մասը կազմում էին հայերը»:
«Քանի որ խաղաղ բանակցություններն ընկան փակուղի, իսկ միջազգային հանրությունը քիչ հետաքրքրություն ցուցաբերեց բանակցությունների վերսկսմանը` ուժի կիրառումը դարձավ սովորական երևույթ շփման գծում: Վերջին բախումների ժամանակ ադրբեջանական ուժերն առաջին անգամ փորձեցին ոչ միայն զենք թափահարել հայերի վրա, այլ գրավել նոր տարածքներ: Գուցե Ադրբեջանի համար եկել է ժամանակը, որպեսզի վերաբաշխի դիվանագիտական քարտերը»,- գրում են փորձագետները` բացատրելով, որ նվազող նավթի գները, որը կազմում է Ադրբեջանի արտահանման 95%-ը, կարող են ստիպել 40%-ով կրճատել պաշտպանության ծախսերը:
Չհասնելով էական առաջընթացի խաղաղության կարգավորման հարցում` կհանգեցնի ավելի մեծ պատերազմի և նոր պատերազմը կարող է բռնկվել ամեն պահի: «Եթե հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից, այն կվերածվի ավելի մեծ, լայնածավալ պատերազմի, որն առաջ կմղի Ռուսաստանին, (որն ունի ռազմակայան Հայաստանում և պարտավորվածություն պաշտպանել նրան արտաքին հարձակումներից) և Թուրքիային, (որը պաշտպանում է Ադրբեջանին) պայքարել միմյանց դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաճախ անվանում են «սառեցված», սակայն հակամարտությունը պետք է լուծել` ոչ թե սառեցնել»,- եզրափակում են հեղինակները:
operativ.am
16/4/2016