Ղրղզստանի ընդդիմությունը, բողոքելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, գրոհել է պետական կառույցները
Ղրղզստանի ընդդիմությունը, բողոքելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, գրոհել է պետական կառույցները:
Ղրղզստանում բազմահազարանոց ցույցերը սկսեցին այն ժամանակ,երբ երկու կուսակցություններից մեկը ,որը մոտ է կանցնած նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ,իրեն հայտարարեց ընտրությունների հաղթող:
Ոստիկանությունը երկուշաբթի գիշեր ցրեց ցուցարարներին ,սակայն նրանք վերադարձան Բիշկեկ քաղաքի գլխավոր հրապարակ, մուտք գործեցին նախագահի նստավայր և խորհրդարանի շենք: Խորհրդարանի շենքն այսօր առաավոտյան հրդեհվել է:
Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի ազգային անվտանգության կոմիտեի կենտրոն ,ազատ արձակելով այդ երկրի նախկին նախագահ Ալմազբեյգ Աթամբայովին, ով բանտարկվել էր կոռուպցիայի մեղադրանքով:
Ղրղզստանի նախագահը հայտարարել է, որ միջազգային դիտորդներն այդ երկրի խորհրդարանական ընտրությունները գնահատել են ազատ և օրինական: