Ստոլտենբերգ. Ռուսաստանն իրավունք չունի միջամտել ՆԱՏՕ-ին այլ երկրների անդամակցությանը»
https://parstoday.ir/hy/news/world-i131244-Ստոլտենբերգ._Ռուսաստանն_իրավունք_չունի_միջամտել_ՆԱՏՕ_ին_այլ_երկրների_անդամակցությանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանն իրավունք չունի միջամտել այլ երկրների ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 19, 2021 11:52 Asia/Tehran
  • Ստոլտենբերգ. Ռուսաստանն իրավունք չունի միջամտել ՆԱՏՕ-ին  այլ երկրների անդամակցությանը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանն իրավունք չունի միջամտել այլ երկրների ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Մամլո ասուլիսում, Յենս Ստոլտենբերգն ասել է.«ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը վերաբերում է անդամակցության մտադրություն ունեցող պետություններին, իսկ Ռուսաստանն իրավունք չունի խառնվել այս գործընթացին կամ ընդդիմանալ դրան»:

Ստոլտենբերգը հերքել է այն հարցը, որ ՆԱՏՕ-ի դաշինքի ընդլայնումը հանգեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն նշել է, որ սխալ է խոսել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին, քանի որ այդ երկրները ժողովրդավարական ճանապարհով իրենք են որոշել անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Վրաստանը և Ուկրաինան համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այս երկու երկրներն արդեն հայտնել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկությունը, իսկ Ռուսաստանը չի կարող արգելք հանդիսանալ այդ ճանապարհին»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: