ՄԱԿ-ը կոչ է արել գործադրել և ամրապնդել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i133906-ՄԱԿ_ը_կոչ_է_արել_գործադրել_և_ամրապնդել_ՀԳՀԾ_ն
Ողջունելով ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի որոշման չեղարկումը, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոնակը հայտարարել է. «Բոլոր կողմերին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ միջուկային համաձայնությունը գործադրելու և ամրապնդելու ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2021 06:22 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կոչ է արել գործադրել և ամրապնդել ՀԳՀԾ-ն

Ողջունելով ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի որոշման չեղարկումը, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոնակը հայտարարել է. «Բոլոր կողմերին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ միջուկային համաձայնությունը գործադրելու և ամրապնդելու ուղղությամբ»:

Ֆարհան Հաքը հայտարարել է. «Հուսով ենք, այն ինչ տեղի է ունենալու առաջիկա օրերին ու շաբաթներին, կնպաստի Իրանի միջուկային համաձայնագրի լիարժեք գործադրմանն ու ամրապնդմանը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հավելել է. «Եվս մեկ անգամ, բոլոր կողմերին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ այս կարևոր դիվանագիտական նվաճումն ամրապնդելու ուղղությամբ»:

Իրանի դիվանագետների նկատմամբ կիրառված սահմանափակումների չեղարկման կապակցությամբ, Հաքն ասել է. «Շատ լավ է, որ դիվանագետները  կարող են իրենց առաքելությունն իրականացնել ավելի հեշտ»:

Նա հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կշարունակի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»: