Պեկինում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i136554-Պեկինում_Մեծ_Բրիտանիայի_դեսպանը_կանչվել_է_ԱԳՆ
Ի պատասխան Բրիտանիայի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցների, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Պեկինում Բրիտանիայի դեսպանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 06:57 Asia/Tehran
  • Պեկինում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է  ԱԳՆ

Ի պատասխան Բրիտանիայի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցների, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Պեկինում Բրիտանիայի դեսպանին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  երեքշաբթի  օրը, Չինաստանի փոխարտգործնախարար Սին Գանգը, արձագանքելով Պեկինի դեմ մարդու իրավունքների ոտնահարման պատրվակով միակողմանի պատժամիջոցներին, Բրիտանիայի  դեսպան Քերոլայն Ուիլսոնին ասել է. «Չինաստանը Բրիտանիայի անօրինական գործողություններին կտա համապատասխան իրավական պատասխան »:

Ավելի վաղ, արձագանքելով Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներին,  Չինաստանի արտգործնախարարությունը կանչել էր Պեկինում ԵՄ դեսպանին: