Բայդենը և Աշրաֆ Ղանին քննարկել են Աֆղանստանից ամերիկացիների հեռանալու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i138356-Բայդենը_և_Աշրաֆ_Ղանին_քննարկել_են_Աֆղանստանից_ամերիկացիների_հեռանալու_հարցը
Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2021 04:10 Asia/Tehran
  • Բայդենը և Աշրաֆ Ղանին քննարկել են  Աֆղանստանից ամերիկացիների հեռանալու հարցը

Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցով:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; չորեքշաբթի օրը, Աշրաֆ Ղանին իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ Բայդենի հետ քննարկել է մինչև սեպտեմբերի սկիզբ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու վերջինիս որոշումը:

Նա նշել է, որ Աֆղանստանը հարգում է Վաշինգտոնի որոշումը և կաշխատի նրանց հետ՝ գործընթացը սահուն իրականացնելու ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը  հայտարարեց  Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման  մասին:

«ԱՄՆ-ը կաջակցի Աֆղանստանի կառավարությանը, բայց չի մասնակցի ռազմական գործողություններին», - ասել է նա:

Ավելի վաղ, «Թալիբան» շարժումը նախազգուշացրել էր, որ եթե օտարերկրյա ուժերը սահմանված ժամկետում չլքեն Աֆղանստանը, խումբը դա կհամարի Դոհայի համաձայնագրի խախտում և կվերսկսի հարձակումներն ամերիկյան ուժերի վրա: