ԱՄՆ ռազմաբազան հանձնվել է Աֆղանստանի բանակին և ԱՄՆ դրոշն իջեցվել է
https://parstoday.ir/hy/news/world-i139808-ԱՄՆ_ռազմաբազան_հանձնվել_է_Աֆղանստանի_բանակին_և_ԱՄՆ_դրոշն_իջեցվել_է
Աֆղանստանի Հելմանդ նահանգում գտնվող ԱՄՆ ռազմաբազան պաշտոնապես հանձնվել է աֆղանական բանակին, և ԱՄՆ դրոշն իջեցվել է: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2021 14:30 Asia/Tehran
  • ԱՄՆ ռազմաբազան հանձնվել է Աֆղանստանի բանակին և ԱՄՆ դրոշն իջեցվել է

Աֆղանստանի Հելմանդ նահանգում գտնվող ԱՄՆ ռազմաբազան պաշտոնապես հանձնվել է աֆղանական բանակին, և ԱՄՆ դրոշն իջեցվել է: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Աֆղանստանի բանակի մամուլի խոսնակը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Հելմանդ նահանգի Շորաբակ քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմական բազան կիրակի օրը հանձնվել է  աֆղանական բանակին, և Աֆղանստանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են տեղակայվել բազայում»:

Շաբաթ օրը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում, Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլահ  Մոհեբը հայտարարել էր, որ կիրակի օրն ԱՄՆ-ի Շորաբակ ռազմաբազան հանձնվելու է  աֆղանական ուժերին, իսկ ամերիկյան զորքերը տեղափոխվելու են Բագրամ:

Աֆղանստանից օտարերկրյա օկուպացիոն ուժերի, այդ թվում՝ ամերիկացիների դուրսբերումը մեկնարկել է և մայրաքաղաք Քաբուլում և երկրի որոշ այլ խոշոր քաղաքներում գտնվող աֆղանական զորքերը բերվել են մարտական պատրաստվածության:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարել է, որ ամերիկյան զորքերը  մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը դուրս կգան  Աֆղանստանից: