Ալիևը խորհրդակցություն է ունեցել Հայաստանում Բաքվի ռազմական տեղաշարժերի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i141204-Ալիևը_խորհրդակցություն_է_ունեցել_Հայաստանում_Բաքվի_ռազմական_տեղաշարժերի_շուրջ
Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները խոսել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Երևանի կողմից ներկայացված Հայաստանի տարածքում Բաքվի ռազմական գործողությունների հետ կապված խնդրանքի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 19, 2021 19:35 Asia/Tehran
  • Ալիևը խորհրդակցություն է ունեցել Հայաստանում Բաքվի ռազմական տեղաշարժերի շուրջ

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները խոսել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Երևանի կողմից ներկայացված Հայաստանի տարածքում Բաքվի ռազմական գործողությունների հետ կապված խնդրանքի մասին:

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տակաևի հետ հեռախոսազրույցում անպատեհ է համարել սահմաների հետ կապված խնդրի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած պահանջը:

Ալիևը հավելել է, որ ՀԱԿՊ-ին Հայաստանի խնդրանքն այս հարցում ոչ այլ ինչ է, քան խնդիրը միջազգայնացնելու փորձ: Նա շեշտել է, որ սահմաններին իրավիճակը կայուն է, իսկ հայկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:

Ավելի վաղ Հայաստանը պաշտոնապես խնդրել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մուտք գործել Ադրբեջանի Հանրապետության տարածք  կապված Ադրբեջանի ռազմական շարժումների հետ Հայաստանում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի տարածքից ադրբեջանական ուժերը չվերադարձնելու դեպքում ռազմական տարբերակի օգտագործումը Երևանի իրավունքն է:

Մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանում: