Վենեսուելան միջազգային օգնություն է խնդրում՝ վերացնելու համար երաշտի հետևանքները
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ միջազգային հանրությունից օգնություն կխնդրի «Էլ-Նինյո» կլիմայական երևույթով պայմանավորված ուժեղ երաշտի հետևանքները վերացնելու համար:
Այս մասին Մադուրոն հայտարարել է պետական հեռուստատեսության եթերում:
Անձրևների բացակայությունը հանգեցրել է այդ երկրի ջրի պահեստարաններում ջրի մակարդակի ծայրահեղ նվազման, ինչն ազդել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների վրա:
«Մենք արդեն կապ ենք հաստատել ՄԱԿ-ի կառույցների և գիտնականների հետ, մենք նրանցից գիտական և տեխնիկական օգնություն կխնդրենք, որովհետև պետք է վերականգնողական աշխատանքներ կատարել առաջիկա ամիսներին և տարիներին՝ այդ իրավիճակը հաղթահարելու և վիճակը կայունացնելու համար»,- հայտարարել է Մադուրոն: