Ռուսաստանն անընդունելի է համարում տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/world-i144816-Ռուսաստանն_անընդունելի_է_համարում_տարածաշրջանում_ԱՄՆ_ռազմական_ներկայությունը
Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը անընդունելի է համարել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2021 04:46 Asia/Tehran
  • Ռուսաստանն անընդունելի է համարում տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը

Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը անընդունելի է համարել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը:

 Զամիր Քաբուլովը շաբաթ օրը հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը չպետք է հանգեցնի տարածաշրջանում ԱՄՆ զորուժի վերաբաշխմանը և Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչպես նաև Իրանի հարևանությամբ գտնվող տարածքում բազաների ստեղծմանը:

Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ բանագնացը հավելել է,  որ Ռուսաստանն արդեն իսկ դեմ է արտահայտվել տաևրածաշրջանում ամերիկյան ուժերի վերաբաշխմանը և ռազմաբազայի հիմնմանը:

Աֆղանստանում 20 տարվա ռազմական ներկայությունից հետո, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ն իր ուժերը դուրս կբերի այդ երկրից: