Ամերիկացիների 73 տոկոսը կողմ է Աֆղանստանի քսանամյա օկուպացիայի ավարտին
Աֆղանստանից դուրս գալու Վաշինգտոնի քայլերին զուգահեռ, համապետական հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Աֆղանստանի 20-ամյա օկուպացիային վերջ տալուն:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մինչև օգոստոսի 31-ը Աֆղանստանից զորքերի դուրսբերումն ավարտելու մասին ԱՄՆ-ի նախագահի պնդումից երկու օր անց, սոցհարցման հրապարակումը ցույց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է 20-ամյա պատերազմին վերջ տալուն:
Ամերիկյան Hill կայքի և Harris X հարցման կենտրոնի համատեղ սոցհարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 73 տոկոսն աջակցում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը:
Համապետական հարցումն անցկացվել է այն պայմաններում, երբ վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Վաշինգտոնն արագացրել է Աֆղանստանից զորքերի դուրս բերումը, իսկ անցյալ շաբաթ ամերիկյան Poltico կայքը հաղորդեց, որ Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումը գործնականում կատարված է: