Լավրովը նախազգուշացրել է հարևանների համար Աֆղանստանի իրավիճակի վտանգի մասին
Ռուսաստանի արտգործնախարարը, նախազգուշացնելով հարևան երկրներ Աֆղանստանի անկարգությունները տարածվելու վտանգի մասին, հավելել է, որ երկրում իրավիճակը արագորեն վատթարանում է:
Ուրբաթ օրը «Կենտրոնական Ասիա և Հարավային Ասիա. Տարածաշրջանային մարտահրավերներ և հնարավորություններ» խորհրդաժողովում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է. «Նման սցենարը լուրջ խոչընդոտ է մնում տարածաշրջանային համագործակցությանը Աֆղանստանի մասնակցության համար»:
Թալիբանի և Աֆղանստանի անվտանգության ուժերի բախումները թեժացել են: Թալիբները պնդում են, որ վերահսկում են Աֆղանստանի 85 տոկոսը:
«Աֆղանստանի ճգնաժամը, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքը և թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրը հասել են աննախադեպ մակարդակի» - ասաել է Լավրովը: