Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են մարդկանց պատկանող հողատարածքները
https://parstoday.ir/hy/news/world-i147786-Ադրբեջանցիները_դիտավորյալ_հրդեհում_են_մարդկանց_պատկանող_հողատարածքները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2021 13:54 Asia/Tehran
  • Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են մարդկանց պատկանող հողատարածքները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները:

Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդման համաձայն, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա»:

Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես»,- գրել է Թաթոյանը։