Խմելու ջրի ճգնաժամ՝ Ստեփանակերտում
https://parstoday.ir/hy/news/world-i147976-Խմելու_ջրի_ճգնաժամ_Ստեփանակերտում
Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հաղորդել է հայկական ուժերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում խմելու ջրի պակասի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2021 05:04 Asia/Tehran
  • Խմելու ջրի ճգնաժամ՝ Ստեփանակերտում

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հաղորդել է հայկական ուժերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում խմելու ջրի պակասի մասին:

Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը Ստեփանակերտում խմելու ջրի վիճակը կրիտիկական է, և այս քաղաքի բնակիչներին խնդրել են ջուր խնայել:

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը նշել է, որ Շուշի քաղաքից դուրս գալուց, հայերը վնասել են քաղաքի խմելու ջրի խողովակը:

Ջրային հարցերով փորձագետ Ռոշան Աբասովն ասել է «Ադրբեջանի ուժերը տեղակայված են այս տարածքի  երկու կողմերում,  հետևաբար, առանց այս երկրի համագործակցության, տարածաշրջանի ջրամատակարարումն անհնար կլինի»:

Հեռուստաընկերությունը հավելել է. «Ադրբեջանական կազմակերպությունը կառուցում է Շուշի քաղաք ջրամատակարարման նոր խողովակաշարy, և եթե հայերը ցանկանում են իրենց համար նոր ջրամատակարարման խողովակաշար կառուցել, ապա պետք է ընդունեն Ադրբեջանի  քաղաքացիությունը»: