Խմելու ջրի ճգնաժամ՝ Ստեփանակերտում
Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հաղորդել է հայկական ուժերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում խմելու ջրի պակասի մասին:
Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը Ստեփանակերտում խմելու ջրի վիճակը կրիտիկական է, և այս քաղաքի բնակիչներին խնդրել են ջուր խնայել:
Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը նշել է, որ Շուշի քաղաքից դուրս գալուց, հայերը վնասել են քաղաքի խմելու ջրի խողովակը:
Ջրային հարցերով փորձագետ Ռոշան Աբասովն ասել է «Ադրբեջանի ուժերը տեղակայված են այս տարածքի երկու կողմերում, հետևաբար, առանց այս երկրի համագործակցության, տարածաշրջանի ջրամատակարարումն անհնար կլինի»:
Հեռուստաընկերությունը հավելել է. «Ադրբեջանական կազմակերպությունը կառուցում է Շուշի քաղաք ջրամատակարարման նոր խողովակաշարy, և եթե հայերը ցանկանում են իրենց համար նոր ջրամատակարարման խողովակաշար կառուցել, ապա պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը»: