Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը Հայաստանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Բաքվի տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերումը հստակ նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան 2021 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության, որում Բաքվին մեղադրանք է ուղղվել եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, հայտարարության մեջ քննադատելով Հայաստանում տիրող լարված իրավիճակը, նշել է. «Հայաստանի քայլը եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորություններից խուսափելու անհաջող փորձ է»:
Նախարարությունը հավելել է. «Եռակողմ հռչակագրի դրույթները սխալ մեկնաբանելու փորձերը ցույց են տալիս, որ Հայաստանը լիովին չի հասկանում նոյեմբերի 10-ի ստորագրված Եռակողմ հռչակագրի բնույթը կամ միտումնավոր է ձգտում կատարել Հռչակագրով ստանձնած իր պարտավորությունները, և այդ ոչ կառուցողական մոտեցումը չի բերի որևէ խաղաղության և անվտանգության հեռանկար տարածաշրջանում»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio