Թալիբները ցանկություն են հայտնել Չինաստանի օգնությամբ վերակառուցել Աֆղանստանը
https://parstoday.ir/hy/news/world-i148554-Թալիբները_ցանկություն_են_հայտնել_Չինաստանի_օգնությամբ_վերակառուցել_Աֆղանստանը
Թալիբները հույս են հայտնել, որ Չինաստանը կմասնակցի Աֆղանստանի վերակառուցման գործին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2021 12:15 Asia/Tehran
  • Թալիբները ցանկություն են հայտնել Չինաստանի օգնությամբ վերակառուցել Աֆղանստանը

Թալիբները հույս են հայտնել, որ Չինաստանը կմասնակցի Աֆղանստանի վերակառուցման գործին:

Չինական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, թալիբների խոսնակ Սոհեյլ Շահինն ասել է.«Չինաստանը հզոր տնտեսությամբ մեծ երկիր է: Կարծում եմ, որ այս երկիրը կարող է իր մասնակցությունը բերել Աֆղանստանի վերակառուցման գործին»:

Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին նույնպես վերջերս թալիբների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ այս խումբը աֆղանստանում հավասարակշռված քաղաքկանություն կվարի:

Աֆղանստանում իշխանության հասնելուց հետո «Թալիբան» խմբավորումը   ջանքեր է գործադրում միջազգային օրինականություն ձեռք բերելու համար: 

Աֆղանստանից Ամերիկայն ուժերի դուրս գալու թվականը (սեպտեմբերի 11-ը) հայտարարելուց հետո, խումբը կարճ ժամանակամիջոցում իր հսկողության տակ վերցրեց Աֆղանստանի տարածքների մեծ մասը: