Թալիբները ցանկություն են հայտնել Չինաստանի օգնությամբ վերակառուցել Աֆղանստանը
Թալիբները հույս են հայտնել, որ Չինաստանը կմասնակցի Աֆղանստանի վերակառուցման գործին:
Չինական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, թալիբների խոսնակ Սոհեյլ Շահինն ասել է.«Չինաստանը հզոր տնտեսությամբ մեծ երկիր է: Կարծում եմ, որ այս երկիրը կարող է իր մասնակցությունը բերել Աֆղանստանի վերակառուցման գործին»:
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին նույնպես վերջերս թալիբների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ այս խումբը աֆղանստանում հավասարակշռված քաղաքկանություն կվարի:
Աֆղանստանում իշխանության հասնելուց հետո «Թալիբան» խմբավորումը ջանքեր է գործադրում միջազգային օրինականություն ձեռք բերելու համար:
Աֆղանստանից Ամերիկայն ուժերի դուրս գալու թվականը (սեպտեմբերի 11-ը) հայտարարելուց հետո, խումբը կարճ ժամանակամիջոցում իր հսկողության տակ վերցրեց Աֆղանստանի տարածքների մեծ մասը: