Ուլյանով. Ռուսաստանը դեմ է քվեարկելու կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևին
https://parstoday.ir/hy/news/world-i150308-Ուլյանով._Ռուսաստանը_դեմ_է_քվեարկելու_կառավարիչների_խորհրդի_հակաիրանական_բանաձևին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է քվեարկելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական հավանական բանաձևին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 12:20 Asia/Tehran
  • Ուլյանով. Ռուսաստանը դեմ է քվեարկելու կառավարիչների խորհրդի հակաիրանական   բանաձևին

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է քվեարկելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական հավանական բանաձևին:

Ոռրբաթ օրը, նշելով, որ Ռուսաստանը դեմ է քվեարկելու կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևին  Միխայիլ Ուլյանովը իր թվիթերյան էջում գրել է, որ նման վնասակար բանաձևի կարիք չկա:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը  հինգշաբթի օրը նույնպես  Թվիթերում գրել էր,  որ երկուշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում, կառավարիչները ոչ մի դեպքում չպետք է բացասաբար անդրադառնան ՀԳՀԾ-ի վերականգնման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների հեռանկարների վրա և նրանք պետք է Իրանին և ՄԱԳԱՏԷ -ին կոչ անեն ընթացիկ խնդիրները լուծել և պահպանել համագործակցությունը, որի վրա հիմնականում ազդել են որոշ արտաքին գործոններ: