Ուլյանով. Ռուսաստանը դեմ է քվեարկելու կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է քվեարկելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական հավանական բանաձևին:
Ոռրբաթ օրը, նշելով, որ Ռուսաստանը դեմ է քվեարկելու կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևին Միխայիլ Ուլյանովը իր թվիթերյան էջում գրել է, որ նման վնասակար բանաձևի կարիք չկա:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հինգշաբթի օրը նույնպես Թվիթերում գրել էր, որ երկուշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում, կառավարիչները ոչ մի դեպքում չպետք է բացասաբար անդրադառնան ՀԳՀԾ-ի վերականգնման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների հեռանկարների վրա և նրանք պետք է Իրանին և ՄԱԳԱՏԷ -ին կոչ անեն ընթացիկ խնդիրները լուծել և պահպանել համագործակցությունը, որի վրա հիմնականում ազդել են որոշ արտաքին գործոններ: