Բաքուն հերքում է հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ Հայաստանի պնդումը
https://parstoday.ir/hy/news/world-i151148-Բաքուն_հերքում_է_հրադադարի_ռեժիմը_խախտելու_վերաբերյալ_Հայաստանի_պնդումը
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մերժել է Հայաստանի այն պնդումը, թե Բաքուն սահմանի երկայնքով խախտել է հրադադարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2021 08:16 Asia/Tehran
  • Բաքուն հերքում է հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ  Հայաստանի պնդումը

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մերժել է Հայաստանի այն պնդումը, թե Բաքուն սահմանի երկայնքով խախտել է հրադադարը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի Հանրապետության ուժերը սեպտեմբերի 17-ին երեք կրակոց են արձակել Շուշիի շրջանում տեղակայված հայկական ուժերի ուղղությամբ, որի արդյունքում վիրավորվել է երկու հայ զինվոր:

Մերժելով հայկական կողմի մեղադրանքն ԱՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Բաքուն գործադրում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության պայմանագրի դրույթները:

Հարկ է նշել, որ Ռուսաստանը խաղաղապահ ուժեր է տեղակայել Լեռնային Ղարաբաղի հարևան տարածքներում և Ադրբեջանի ու  Հայաստանի սահմանամերձ տարածքներում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio