Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին՝ նոր զենք գնելու առաջարկով
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ Բաքվի ռազմական ուժն ամրապնդելու նպատակով նոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա գնելու առաջարկով:
«Մենք դիմել ենք ռուսական զենք գնելու առաջարկով և Ռուսաստանի հետ համագործակցությունն այս ոլորտում ընդլայնվում է», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ տեխնիկական ուսումնասիրություններ են ընթանում ռուսական արտադրության ավելի առաջադեմ սպառազինությունների ձեռքբերման համար:
Ավելի վաղ, Ադրբեջանի ազգային պաշտպանության ամսագրին տված բացառիկ հարցազրույցում, Իլհամ Ալիևն ասել էր. «Բաքուն 10 տարի առաջ է սկսել անօդաչու թռչող սարքեր գնել Սիոնիստական ռեժիմից»:
Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում բռնկված 44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց նոյեմբերին՝ Ռուսաստանի միջամտությամբ, Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների վերահսկողությունն անցավ Բաքվին: