Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին՝ նոր զենք գնելու առաջարկով
https://parstoday.ir/hy/news/world-i151660-Ադրբեջանը_դիմել_է_Ռուսաստանին_նոր_զենք_գնելու_առաջարկով
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ Բաքվի ռազմական ուժն ամրապնդելու նպատակով նոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա գնելու առաջարկով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2021 05:47 Asia/Tehran
  • Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին՝ նոր զենք գնելու առաջարկով

Ադրբեջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ Բաքվի ռազմական ուժն ամրապնդելու նպատակով նոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա գնելու առաջարկով:

«Մենք դիմել ենք  ռուսական զենք գնելու առաջարկով և Ռուսաստանի հետ համագործակցությունն այս ոլորտում ընդլայնվում է», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ տեխնիկական ուսումնասիրություններ են ընթանում ռուսական արտադրության ավելի առաջադեմ սպառազինությունների ձեռքբերման համար:

Ավելի վաղ, Ադրբեջանի  ազգային պաշտպանության ամսագրին տված բացառիկ հարցազրույցում, Իլհամ Ալիևն ասել էր. «Բաքուն 10 տարի  առաջ է սկսել  անօդաչու թռչող սարքեր գնել Սիոնիստական ​​ռեժիմից»:

Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում  բռնկված 44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց նոյեմբերին՝ Ռուսաստանի միջամտությամբ, Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների  վերահսկողությունն անցավ Բաքվին: