Բաքուն Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/world-i151828-Բաքուն_Երևանի_հետ_հարաբերությունները_կարգավորելու_պատրաստակամություն_է_հայտնել
Ադրբեջանը պատրաստ է վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները`ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին միջազգային իրավունքին համապատասխան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2021 05:37 Asia/Tehran
  • Բաքուն Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու  պատրաստակամություն է հայտնել

Ադրբեջանը պատրաստ է վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները`ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին միջազգային իրավունքին համապատասխան:

Ադրբեջանի   արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Հայաստանին կոչ է անում հարգել Բաքվի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնական սկզբունքները և կատարել միջազգային պարտավորությունները` տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում  ապահովելու համար:

Ադրբեջանի  և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունը սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում, և չնայած Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն, այն պարբերաբար խախտվել է: