Բաքուն Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն է հայտնել
Ադրբեջանը պատրաստ է վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները`ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին միջազգային իրավունքին համապատասխան:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Հայաստանին կոչ է անում հարգել Բաքվի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնական սկզբունքները և կատարել միջազգային պարտավորությունները` տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում ապահովելու համար:
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունը սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում, և չնայած Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն, այն պարբերաբար խախտվել է: