Կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով
https://parstoday.ir/hy/news/world-i151898-Կայացել_է_Ռուսաստանի_և_Ադրբեջանի_համատեղ_հանդիպումը_Լեռնային_Ղարաբաղի_թեմայով
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ այդ երկրի պաշտպանության նախարարի հանդիպման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 07:06 Asia/Tehran
  • Կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ այդ երկրի պաշտպանության նախարարի հանդիպման մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար Գենադի Անաշկինի հետ: Կողմերը քննարկել են  Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: 

Ադրբեջանի  ԱԳՆ-ն, երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ `երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանության միջազգային իրավունքի խստագույն պահպանման հիման վրա: