Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/world-i152292-Ադրբեջանն_ու_Թուրքիան_զորավարժություններ_կանցկացնեն_Հայաստանի_հետ_սահմանին
Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն համատեղ զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջեւանում, հոկտեմբերի 5-8-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով աղբյուրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2021 15:21 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն համատեղ զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջեւանում, հոկտեմբերի 5-8-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով աղբյուրին:

«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջեւանում կանցկացվի «Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը: Դրանց նպատակն է զարգացնել համագործակցությունն ու փոխազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջեւ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ Ադրբեջանին ՊՆ-ն դեռեւս չի ներկայացել տվյալ զորավարժությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությամբ:

news.am