Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ չորս քաղաքացիների նկատմամբ
Չինաստանի ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չորս ամերիկացիների նկատմամբ
Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը երեքշաբթի օրը հայտարարել է. «Ի պատասխան Պեկինի դեմ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների, Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել չորս ամերիկացիների նկատմամբ, որոնք կապված են ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի հետ»:
Նա հավելել է, որ պատժամիջոցների ենթարկված անձանց Չինաստանում գտնվող ակտիվները կսառեցվեն։
Ավելի վաղ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Չիանստանի մի խումբ քաղաքացիների նկատմամբ, Ի պատասխան այդ պատժամիջոցների, Չինաստանը մի խումբ ԱՄն քաղաքացիների արգելել է մուտք գործել այդ երկրի տարածք, ինչպես նաև Հոնկոնգ և Մակաո:
Անցած հինգշաբթի ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների նոր փաթեթ սահմանեց Չինաստանի դեմ՝ պնդելով, որ Պեկինը Սինցզյանի ույղուրներին օգտագործում է հարկադիր աշխատանքի համար։