Առաջատար տնտեսագետները կոչ են արել վերացնել օֆշորները
Ավելի քան 300 տնտեսագետներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին եւ պետությունների այլ ղեկավարների հղված կոչը, որում ասված Է օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նամակում ընդգծված Է, որ օֆշորները սոսկ բարձրացնում են աշխարհում կոռուպցիայի մակարդակը եւ միջազգային կորպորացիաներին օգնում ֆինանսական օգուտներ ստանալ մյուսների հաշվին:
Փաստաթուղթը հրապարակվել Է կոռուպցիայի դեմ պայքարի՝ այս շաբաթ Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովի բացման նախաշեմին:
Դիմումն ստորագրածների թվում են՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիտոնը, Արժույթի միջազգային հմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը եւ Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Մարիաննա Մացուկատոն:
Մեկ ամիս առաջ Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի՝ մամուլում հայտնված միլիոնավոր փաստաթղթերը համընդհանուր ուշադրություն են հրավիրել օֆշորների գործունեության նկատմամբ:
Դրանցում նշված Է, որ Mossack Fonseca-ն մի շարք դեպքերում սպասարկյալներին օգնել Է լվանալու փողերը, խուսափելու պատժամիջոցներից եւ հարկերից: Փաստաթղթերում հիշատակվում են պետությունների 72 ներկայիս կամ նախկին ղեկավարներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, գործարարներ եւ մշակույթի գործիչներ: