Ադրբեջանը կավելացնի դեպի Թուրքիա գազի արտահանման ծավալները
Ադրբեջանը Թուրքիայի պահանջարկին համապատասխան կավելացնի դեպի այդ երկիր գազի արտահանման ծավալները:
Թուրքական TRT հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության նավթընկերության (SOCAR) խոսնակ Էբրահիմ Ահմադովն ասել է. «Իրանից Թուրքիա գազի արտահանման ոլորտում որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով Անկարան դիմել է Ադրբեջանին, խնդրելով ավելացնել գազի մատակարարման ծավալները, մինչև իրանական կողմը կհաղթահարի ժամանակավոր տեխնիկական խնդիրները»։
Ահմադովը հավելել է.«Բաքուն մտադիր է դեպի Թուրքիա գազի արտահանման ծավալներն ավելացնելով օգնել Անկարային»:
Թուրքական «Բութաշ» ընկերությունը հայտարարել է, որ հունվարի 17-ից Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) կողմից մատակարարվող գազի ճնշումը նվազել է:
Նշելով, որ ճնշման այս անկման պատճառը տեխնիկական խնդիրն է, Իրանի գազի ազգային ընկերությունն ընդգծել է, որ շուտով այդ խնդիրը կլուծվի, և պայմանագրի կետերը կրկին կիրականացվեն։
Այդ երկրում էներգիայի մատակարարման կրճատման արդյունքում շատ գործարաններ դադարեցրել են իրենց արտադրական աշխատանքը։