Մամուլի տեսություն 11.02.2022
Իրանցիները մեծ շուքով նշել են իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձը
Իրան
Իրանի ողջ տարածքում երեկ գիշեր հնչել է «Ալլահ Աքբար» ( Փառք Տիրոջը) կանչը:
Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ, երեկ գիշեր, Իրանում հնչել է «Ալլահ Աքբար» ( Փառք Տիրոջը) կանչը:
Երեկոյան ժամը 21:00-ին՝ Իրանի ողջ տարածքում, քաղաքացիներն իրենց բնակարանների տանիքներից, մզկիթներից, և հրապարակներում կանչել են «Ալլահ Աքբար» ( Փառք Տիրոջը):
Փետրվարի 11-ին նշվում է ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի գլխավորած իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձը։
Ամեն տարի այս օրն իրանի ողջ ժողովուրդը վերանորոգում է իր ուխտն Իսլամական հեղափոխության իդեալների և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ՝ մասնակցելով բազմամիլիոնանոց փառավոր երթին:
Համշահրի օրաթերթ
Թուրքիայում շարունակվում են գնաճի դեմ բողոքի ցույցերը
Թուրքիայի քաղաքացիները բողոքել են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Վերջին օրերին երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցուցյերի մասնակիցներն այրել են էլեկտրաէներգիայի կտրոնները: Իսկ մանր ու միջին բիզնեսի սեփականատերերը խանութների պատուհաններին փակցրել են իրենց ծախսերի կտրոնները, որպեսզի ժողովրդին ցույց տան, որ իրենց ծախսերն աճել են:
Էթեմադ օրաթերթ
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ ռուսական ուժերը ցամաքից ու ծովից շրջափակել են Ուկրաինան:
Կոլորադոյում տեղակայված «Մաքսար» տեխնոլոգիական ընկերության կեղմից հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ ռուսական զորքը և զինտեխնիկան տեղակայվել են Ղրիմում, Բերլառուսում և Ռուսաստանի արևմուտքում:
Այս պատկերների հրապարակումն ավելի է մեծացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ մտահոգությունները:
Չնայած Մոսկվան բազմիցս հերքել է այդ կապակցությամբ իր դեմ ուղղված մեղադրանքները, սակայն ներկա դրությամբ, Ուկրաինյի հետ սահմանին տեղակայված է 130 հազար ռուս զինվոր:
Ջամե Ջամ օրաթերթ
Մոսկվա. Իրանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության որևէ խոչընդոտ չենք տեսնում:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան մշակում են առևտրի ու ֆինանսական փոխանակումների պաշտպանության մեխանիզմ, որը թույլ կտա պաշտպանվել պատժամիջոցներից:
Նախարարությունը նաև հայտարարել է, որ Իրանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության որևէ խոչընդոտ չենք տեսնում:
Իրան օրաթերթ
Ֆրանսիան արգելել է բեռնատարների ցույցը
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ «ազատ ավտոշարասյուն» անունով շարժման մասնակիցներին, որոնք բողոքում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ, թույլ չի տրվի մուտք գործել Փարիզ:
Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի հարավում հավաքված ցուցարարները հայտարարել են, որ շարունակելու են երթը դեպի Փարիզ և Բրյուսել, իրենց բողոքն արտահայտելու կորոնավիրուսային սահմանափակումների դեմ:
Կանխատեսվում է, որ այլ քաղաքներից նույնպես մեծ թվով ցուցարարներ կշարժվեն դեպի Փարիզ:
Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա ցուցարարներին մտնել մայարքաղաք, քանի որ դրա հետևանքով իրավիճակը կարող է ապակայունանալ:
armenpress.am
Թալիբները Աֆղանստանից մեկնած դասախոսներին հորդորել են հայրենիք վերադառնալ
Աֆղանստանի կառավարությունը, որը ղեկավարվում Է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, երկրից հեռացած բուհերի դասախոսներին հորդորել Է վերադառնալ՝ գիտական առաջընթացի հասնելու համար: Այդ մասին հաղորդել Է Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աֆղանստանն ընդհանուր տուն Է բոլոր Էթնիկ խմբերի համար, եւ մենք պատասխանատվություն ենք կրում նրանց զարգացման համար: Բարգավաճման բացակայության դեպքում երկրի կրթական համակարգը թերի Է: Այդ կապակցությամբ բարձրագույն կրթության նախարարությունը հրավիրում Է բոլոր պրոֆեսորներին, որոնք հեռացել են երկրից, վերադառնալ տուն»,-ասվում Է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում Է ալիքը: Թալիբներն ընդգծել են, որ դասախոսները պետք Է օգնեն երկրի զարգացման նպատակներից մեկի իրականացման գործում:
Աֆղանստանի կառավարությունը նաեւ հայտարարել Է նոր դասախոսների վարձելու համար միջոցներ հատկացնելու մասին: «Մենք հայրենիքը լքած կադրերին խնդրում ենք՝ վերադառնալ եւ շարունակել զբաղվել իրենց սուրբ գործով եւ ավանդ ներդնել երկրի գիտական առաջընթացի գործում»,-նշել Է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարությունը: 2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը:
Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել Է օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել Է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու Է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
armenpress.am
Պեկին-2022. Շվեդ չմշկավազորդն աշխարհի ռեկորդ է սահմանել
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հերթական համաշխարհային ռեկորդն է գրանցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չմշկավազքի տղամարդկանց 10000 մետր արագավազքում աշխարհի նոր ռեկորդ է սահմանել և Օլիմպիական խաղերի չեմպիոն է հռչակվել Շվեդիան ներկայացնող Նիլս Պոելը: Նա նշված տարածությունը հաղթահարել է 12:30.74 արդյունքով: Երկրորդը Նիդերլանդներից Պատրիկ Ռոեստն է (12:44.59 արդյունք) և երրորդը Իտալիայից Դավիդե Գիոտտոն է (12:45.98 արդյունք):
Նիլս Պոելը ևս մեկ ոսկե մեդալ նվաճել էր 5000 մետր տարածությունում: Շվեդ մարզիկը նախորդ տարվա աշխարհի անհատական առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր է տարբեր տարածություններում:
Ճապոնիան կարծում Է, որ AUKUS-ի գործընկերությունը նպաստում Է խաղաղությանն ու կայունությանը
Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ AUKUS-ի գործընկերությունը (Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի եռակողմ ռազմական գործընկերությունը) նպաստում Է խաղաղությանն ու կայունությանը Հնդկա -խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին փետրվարի 11-ին The Australian թերթում հրապակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ, որ անվտանգության եւ պաշտպանության բնագավառում համագործակցության ուժեղացումն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ նպաստում Է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Այդ տեսակետով Ճապոնիան հավանություն Է տալիս AUKUS-ին: Ես գտնում եմ, որ Ավստրալիայի կողմից ատոմային սուզանավեի ձեռքբեումը նույնպես կարեւոր նախաձեռնություն Է Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել Է նա:
Բացի դրանից, Հայասին անհանգստություն Է հայտնել Չինաստանի կողմից ռազմական ներուժի եւ այդ նպատակի համար ծախսերի ավելացման առիթով: «Չինաստանում ռազմական միտումները՝ նրա պաշտպանական քաղաքականության անբավարար թափանցիկության զուգորդմամբ դարձել են տարածաշրջանի, ներառյալ Ճապոնիայի եւ միջազգային հանրացկության լուրջ անհանգստության առարկան»,- հավելել ը նախարարը: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը 2021 թվականի սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության՝ AUKUS-ի ստեղծման մասին:
Համաձայնագրի շրջանակներում Ավստալիան, մասնավորապես, պլանավորում Է ամերիկյան տեխնոլոգաների միջոցով կառուցել առնվազն ութ ատոմային սուզանավ, որոնցից առաջինները մարտական հերթապահության կկանգնեն 2036 թվականին, ինչպես նաեւ իր զինված ուժերը վերահանդերձել ամերիկյան թեւավոր հրթիռներով: Բացի դրանից, երկրները համաձայնության են եկել համագործակցելու ռազմավարական տեսակետից կարեւոր մի շարք բնագավառներում, ինչպիսիք են կիբեռոլորտը, արհեստական ինտելեկտի ստեղծումը եւ քվանտային տեխնոլոգիաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Փաշինյան․ ՀՀ համար առանձնահատուկ կարևոր է Իրանի հետ հարաբերությունների անխաթար ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում վարչապետը նշել է, որ ՀՀ համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի հետ։
«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։
Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն»,-ասվում է ուղերձում։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում Փաշինյանը, կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում, վերահաստատել է Հայաստան այց կատարելու Ռայիսիին հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը:
[16:09, 11/02/2022] Baron Jorj: «Ձերդ Գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունում բարձր ենք գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։
Ուրախությամբ պիտի փաստենք, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքը նշանավորվել է տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով և համագործակցության հեռանկարի ընդլայնմամբ։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հանձնառու կլինենք հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների»,-ասվում է ուղերձում։
panarmenian.net
Բայդենը հորդորել է ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան։ Նա նշել է, որ ԱՄՆ զորքերը ոչ մի դեպքում չեն հայտնվի ուկրաինական տարածքում ԱՄՆ քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան»,-ասել է նա հարցազրույցում, որից մի հատված փետրվարի 10-ին հրապարակել է NBC-ն։
Հաղորդավարի այն հարցին, թե որ սցենարի դեպքում ամերիկյան զորքերը կարող են հայտնվել Ուկրաինայի տարածքում ամերիկացիներին տարհանելու նպատակով, Բայդենը պատասխանել է, որ «այդպիսի սցենար չկա»։ Նա նաև հավելել է, որ «եթե ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել իրար վրա, դա համաշխարհային պատերազմ կլինի», գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհուրդ էր տվել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան «ռուսների կողմից ռազմական գործողություններ սկսելու աճող սպառնալիքի», ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով։ ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք, այնուամենայնիվ, կորոշեն մնալ Ուկրաինայում, ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս «ծայրահեղ զգուշավորություն դրսևորել հանցավորության, հանրային անկարգությունների և պոտենցիալ մարտական գործողությունների պատճառով», եթե իրավիճակը սրվի։
2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։
panarmenian.net
Բորելը չի հավատում, որ ՌԴ-ն կներխուժի Ուկրաինա
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հնարավոր չի համարում Ռուսաստանի ներծուժումն Ուկրաինա։
«Ես չէի ասի, թե մենք լայնածավալ պատերազմի շեմին ենք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ոճով, քանի որ ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա, ինչպես Հիտլերը՝ Խորհրդային Միություն 1941-ին»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն։
Միևնույն ժամանակ Բորելն Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտը «Ամենակրիտիկականն է համարում սառը պատերազմից ի վեր»։ Ըստ նրա, Մոսկվան ճնշում է գորածդրում Կիևի վրա «նստելու և խոսելու» առիթ ստեղծելու նպատակով, ինչը կարևոր է ՌԴ համար՝ կարևոր է մասնակցել Եվրոպայում անվտանգության գծով բանակցություններին։
Ըստ եվրոպական դիվանագիտության ղեկավարի՝ Ռուսաստանի համար կարևորը ոչ թե Ուկրաինան է, այլ անվտանգության նոր կառուցվածքը Եվրոպայում։
2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։