Ադրբեջանն ընդգծել է Իրանի հետ համակողմանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Ադրբեջանի փոխվարչապետն Իրանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Իսլամական հեղափոխության 43-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ քաղաքական, տնտեսական, առևտրային, մարդասիրական և այլ ոլորտներում Թեհրան-Բաքու հարաբերություններն ընդլայնվում են:
«Պատմական կապերը, մշակութային արժեքները, ընդհանուր ծեսերը, սովորույթներն ու ավանդույթները մեր ժողովուրդներին ավելի են մերձեցրել»,- ասել է Շահին Մուստաֆաևը՝ Բաքվում Իրանի դեսպանատանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձին նվիրված վիրտուալ միջոցառման ժամանակ։
Ադրբեջանի փոխվարչապետի խոսքով՝ 2021 թվականի նոյեմբերի 28-ին Աշխաբադում Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների հանդիպումը արդյունավետ է եղել երկու երկրների հարաբերությունների ընդլայնման համար։
2022 թվականի մարտի 12-ին նշվում է Ադրբեջանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։