Ալիևն ու Ստոլտենբերգը քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկայում իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i164374-Ալիևն_ու_Ստոլտենբերգը_քննարկել_են_համաշխարհային_էներգետիկ_շուկայում_իրավիճակը
Փետրվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 15, 2022 16:12 Asia/Tehran
  • Ալիևն ու Ստոլտենբերգը քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկայում իրավիճակը

Փետրվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Armenia.Az-ը՝ հղում անելով Ազերթաջին, զրույցի շրջանակներւմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա դեկտեմբերին ՆԱՏՕ այցելելու և ՆԱՏՕ-ի բարձրագույն մարմնում՝ Հյուսիսատլանտյան խորհրդում ելույթ ունենալու համար:

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հրավերի և հյուրընկալության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել՝ Ադրբեջան-ՆԱՏՕ կապերի զարգացումից, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակի, Ուկրաինայի շուրջ գործընթացների և համաշխարհային էներգետիկ շուկայում առկա իրավիճակի շուրջ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանին՝ Եվրոպային գազի հուսալի մատակարար լինելու և գազի արտահանումը ավելացնելու համար։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը՝ որպես էներգառեսուրսների կարևոր արտահանող, կշարունակի մնալ, որպես հուսալի գործընկեր։

ARMENIA.AZ