ԱՄՆ-ի երկու կուսակցությունները վիճում են գնաճի վերահսկման ուղիների շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i164716-ԱՄՆ_ի_երկու_կուսակցությունները_վիճում_են_գնաճի_վերահսկման_ուղիների_շուրջ
Գնաճն ու էներգակիրների թանկացումը վերահսկելու նպատակով վառելիքի հարկը չեղարկելու ԱՄՆ Սենատի դեմոկրատների որոշումն առթել է հանրապետականների բողոքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2022 13:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի երկու կուսակցությունները վիճում են գնաճի վերահսկման ուղիների շուրջ

Գնաճն ու էներգակիրների թանկացումը վերահսկելու նպատակով վառելիքի հարկը չեղարկելու ԱՄՆ Սենատի դեմոկրատների որոշումն առթել է հանրապետականների բողոքը:

Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, The Washington Times-ը գրել է, որ աննախադեպ գնաճը, աշխարհաքաղաքական լարվածությունը արտասահմանում և բենզինի գների մեկ գալոնի համար 7 դոլարի հասնելու մասին նախազգուշացումները ստիպել են դեմոկրատական ​​կառավարությանը ի նկատի ունենալ ամերիկյան ընտանիքների համար այս խնդրի տնտեսական հետևանքները:

Թերթը գրել է, որ Սենատի դեմոկրատների կողմից գնաճը զսպելուն ուղղված առաջին քայլերից մեկը բենզինի  համար  դաշնային հարկի կասեցումն է, որը ներկայումս կազմում է մեկ գալոնի դիմաց 18,4 ցենտ։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում գնաճը հասել է վերջին 40 տարվա ամենաբարձր մակարդակին: