ԱՄՄ-ի ռազմական ակադեմիաներում գրանցվել է սեռական ոտնձգությունների դեպքերի աճ
https://parstoday.ir/hy/news/world-i164760-ԱՄՄ_ի_ռազմական_ակադեմիաներում_գրանցվել_է_սեռական_ոտնձգությունների_դեպքերի_աճ
ԱՄՆ-ի ռազմական ակադեմիաներում գրանցվել է սեռական ոտնձգությունների դեպքերի աճ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2022 06:54 Asia/Tehran
  • ԱՄՄ-ի ռազմական ակադեմիաներում գրանցվել է սեռական ոտնձգությունների դեպքերի աճ

ԱՄՆ-ի ռազմական ակադեմիաներում գրանցվել է սեռական ոտնձգությունների դեպքերի աճ:

Պենտագոնի տվյալներով՝ Աննապոլիսի, Ուեսթ Փոյնթ Նյու Յորքի և Կոլորադո Սփրինգսի ռազմական ակադեմիաների ուսանողները 2020-2021 ուս տարվա ընթացքում հաղորդել են սեռական ոտնձգության 131 դեպքի մասին:

Այս թիվը 88 տոկոսով ավել է նախորդ տարի գրանցված  դեպքերից, քանի որ նախորդ տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով,  ռազմական ակադեմիաները փակ էին:

Պենտագոնի պաշտոնյա Նեյթ Գելբրեյթը խոստովանել է, որ ռազմական ակադեմիաներում սեռական ոտնձգությունների կանխարգելման հարցը լուրջ մարտահրավեր է: